Մոսկվայի դիրքորոշումը նավթի և գազի վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացրել
Ռուսական կողմի դիրքորոշումը նավթի և գազի գների վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացնում, թե ինչպիսին պետք է լինի ինտեգրումը Դաշնային պետության կազմում: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:
Նա տեսակոնֆերանսի ֆորմատով ելույթ է ունեցել «Ռուսաստանը և Բելառուսը. Ապագան համաճարակի ավարտից հետո» թեմայով փորձագիտական քննարկմանը:
Ըստ դեսպանի, Մինսկը կարծում է, որ միասնական շուկայում գները պետք է համադրելի լինեն:
«Ռուսական կողմից իրականացված հարկային մանևրերն արմատապես փոխել են բելառուսական նավթաքիմիական համալիրի աշխատանքի պայմանները: Իրավիճակը շարունակում է վատթարանալ», - ասել է դիվանագետը:
Դեսպանը նշել է, որ սուբսիդավորման անհավասար պայմանները, երբեմն նաև բացահայտ խտրականությունը բելառուսական արտադրողների նկատմամբ Ռուսաստանի շուկայում, բնական գազի գնի էական տարբերությունները, նավթի մատակարարման պայմանների միակողմանի փոփոխությունները, նավթամթերքների ներմուծման արգելքը, պետական գնումների մատչելիության հարցում պարբերաբար ստեղծվող սահմանափակումները առաջացնում են շաքարի, բանջարեղենի, կաթնամթերքի, մսի և առևտրի այլ պատերազմներ:
Եզրափակելով խոսքը՝ Սեմաշկոն ասել է, որ Մինսկը չի խնդրում որ նախապատվություններ տրվեն, այլ հանդես է գալիս տնտեսական գործունեության մեջ հավասար պայմանների ապահովման օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան