Նոր պարեկային ծառայության աշխատակցի նվազագույն աշխատավարձը 250-270 հազար դրամ է լինելու
«Լինելու է նոր ծառայություն, նոր կրթություն ստացած աշխատակիցներով և նոր տեխնիկական միջոցներով, արժանապատիվ աշխատավարձով և քաղաքացուն ծառայելու, օգնելու փիլիսոփայությամբ»,-այսօր հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ միացման ժամանակ՝ ներկայացնելով նոր ստեղծվող պարեկային ծառայության առավելությունները:
Ըստ արդարադատության նախարարի, շատ պետական մարմիններում նոր կադրերի, նոր սերնդի մուտք ապահովելու խնդիր ունեն իշխանությունները և այդ խնդիրը հենց ոստիկանությունից պետք է սկսեն իրականացնել:
Տեղեկացնելով, որ տրամադրված են ոստիկանության ոլորտում բավական լուրջ բարեփոխումներ իրականացնելու՝ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հենց հիմա բարեփոխումներ իրականացնելու ճանապրհին իրենք ունեն քաղաքացիների կարիքը:
«Առանց նոր սերնդի և ոստիկանության գործող ծառայողների, մարդկանց՝ որոնք պետք է գան ու ազնիվ մղումներով համալրեն ոստիկանության արտաքին ծառայութունը՝ պարեկային ծառայությունը, օպերատիվ կառավարման կենտրոնը, առանց ձեզ բարեփոխումներն ուղակի ձախողված կլինեն»,- շեշտեց արդարադատության նախարարը:
Ռուստամ Բադասյանի խոսքով, պետության դիրքորուշումն այն է, որ պարեկային ծառայության անցնելու համար պետք է պահանջը մինիմալ լինի՝ միջնակարգ կրթությամբ, որպեսզի հնարավորինս շատ կադրային ընտրության հնարավորություն ունենան:
Սկսելով պարեկային ծառայութունից և ոստիկանի նախնական կրթություն ստանալով՝ հետագայում այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու համար քաղաքացիների համար ոստիկանության ակադեմիայում լինելու են դասընթացներ: Ըստ նախարարի, պարեկները հետագայում հնարավորություն կունենան քերական ոստիկանությունում, եթե ստղծվի նաև՝ քննչական մարմիններում ծառայության անցնել:
Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ոստիկանության և արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջերում շուտով կտեղադրվի հայտարարություն պարեկային ծառայություն ընդունվելու դիմումները ներկայացնելու համար և կոչ արեց հետևել դրանց, որպեսզի իմանան, թե ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել և՝ ինչ ժամկետում:
«Հնգամսյա դասընթացների ժամանակ հիմնական շեշտը դրվելու է մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, կրակային, առաջին բուժօգնության դասընթացների վրա: Սրան հաջորդելու են ոստիկանության ակադեմիայում կազմակերպվող շարունակական վերապատրաստումները»,- հայտնեց Բադասյանը:
Ռուստամ Բադասյանի հավաստիացմամբ, դեռևս ընդունելության հայտարարությունը չի հրապարակվել, բայց արդեն կա 400 հետաքրքրված անձ, որոնք զանգել կամ նամակ են ուղարկել արդարադատության նախարարություն:
«Ուրախալի է, որ շատ մեծ ակտիվություն կա կանանց շրջանում»,- շեշտեց արդարադատության նախարարը և վերջիններիս կոչ արեց դիմել պարեկային ծառայության անցնելու քննություններին մասնակցելու համար:
Հայտնելով, որ պարեկային ծառայությունում արժանապատիվ աշխատավարձ է լինելու, նախարարը նկատեց, որ նախնական քննարկումներով այն կկազմի 250 -270 հազար դրամ կրտսեր՝ պարեկների համար, ավագների դեպքում ավելի բարձր է լինելու և երաշխավորվելու է դրա բարձրացում նաև այլ ստորաբաժանումներ տեղափոխվելու դեպքում:
«Մրցութները լինելու են օբյեկտիվ և առավելությունը տրվելու է նրանց, ովքեր կդրսևորեն ունակություններ և պատրաստակամություն ոստիկանի արժեքային համակարգում պայքարելու հանցավորության, քրեական ենթամշակույթի դեմ: Քննության միջոցով կդրսևորեն այդ պատրաստակամությունը և կունենան մարդկային և մասնագիտական անհրաժեշտ որակներ»,- հավելեց Բադասյանը:
Ըստ նախարարի, 5 ամսա դասընթացի ավարտից հետո քննությունները հաջող հանձնելու դեպքում քաղաքացիները կանցնեն մշտական աշխատանքի. «Որը կիրականացվի բոլորովին նոր փիլիսոփայությամբ, քաղաքացուն ծառայեու, հանցավորության դեմ անզիջում պայքար մղելու փիլիսոփայությամբ: Ապահովվելու են նոր մեքենաների պարկը՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»: