ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է
Ձեռնոցները որպես անհատական պաշտպանիչ միջոց միանվագ օգտագործման համար են, չի կարելի կրկնակի օգտագործել։ Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն ասաց Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Մերի Ստեփանյանը։
Նա նշեց, որ ձեռնոցն ալկոգելով կամ նմանատիպ մաշկային հականեխիչ նյութերով մշակման ենթակա չեն։
«Ձեռնոցը կիրառելի է կարճատև ընթացքի համար՝ ինչ-որ բանից հպումը մաքսիմալ նվազեցնելու համար։ Եթե կեղտոտ ձեռնոցը հպվելու է դեմքին, կարող է հակառակ ազդեցություն ունենալ ու նպաստել վարակի տարածմանը։
Այս տեսակետից ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում, և մարդը խորշում է ձեռքերի հիգիենայից։ Սա վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է»,- ասաց Մերի Ստեփանյանը։
Հարցին՝ կարելի՞ է վարակվել կորոնավիրուսով խանութից գնված մթերքից, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանն ասաց, որ ապրելիության տեսանկյունից տվյալ վիրուսի հետ կապված կան տարբեր հետազոտություններ։ Մի աշխատության համաձայն տարբեր մակերեսներում վիրուսը կարող է մնալ 2-3 ժամ, մեկ այլ հետազոտության համաձայն՝ մինչև 7 օր, սակայն հստակ նշվում է, որ բարձր ջերմաստիճանը նվազեցնում է ապրելիությունը։
Նա նշեց, որ սննդի միջոցով վարակի փոխանցման մասին հետազոտություն չկա։
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ դիմակ կրելը կարող է վտանգ առաջացնել գերճնշում և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար, Ա. Բադալյանն ասաց, որ իրենց եղած տվյալների համաձայն, որևէ գիտական ապացույց, հետազոտություն, որ դիմակ կրելը կարող է բերել նման բարդությունների, չկա, կարող է սուբյեկտիվ բնույթ կրել։
ԵՊԲՀ –ի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանի խոսքով, խորհուրդ է տրվում, որ այն մարդիկ, որոնք պետք է երկարատև կրեն դիմակ, մի քանի անգամ մի քանի րոպեով դուրս գան պատշգամբ կամ մոտենալ պատուհանին, հանել դիմակն ու առանց դիմակի շնչել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետները՝ վիտամին D-ի, բարձր իմունիտետի ու կորոնավիրուսով վարակվելու մասին
- ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
- Պրոֆեսոր Ասոյան. Կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետի ձևավորման մասին դեռ վաղ է խոսել
- ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
- Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան