Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է առաջիկա մրցումների վերսկսման մասին
Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան (BWF) ներկայացրել է առաջիկա օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերի թարմացված համակարգը։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Որակավորման մրցումները կվերսկսվեն 2021թ․ հունվարի 4-ին և կավարտվեն մայիսի 2 –ին։ Մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակվի մայիսի 4-ին: ՄՕԿ-ն արդեն հաստատել է փոփոխությունները:
Մարզահանդեսին կմասնակցեն 172 բադմինթոնիստներ։ Տղամարդկանց և կանանց մենախաղերում հանդես կգա 38-ական մարզիկ-մարզուհի, 16-ական՝ զուգախաղերում և խառը զուգախաղերում :
Ուղեգրի արժանանալու համար յուրաքանչյուր մարզիկ առնվազն պետք է մասնակցի որակավորման երեք մրցաշարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները