Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
«Կորոնավիրոսի ժամանակ պետք է հստակ տարբերակել մահաբերության և մահացության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ մահաբերության ցուցանիշն աճում է, բայց խայտառակ չէ»,- Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն ասաց համալսարանի Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը։
Նա նշեց, որ չէր ցանկանա գնահատել ընդհանուր մահացածների թիվը, թվաբանությունը կարող է կտրուկ փոփոխվել։
Նա բացատրեց, որ մահացությունն ու մահաբերությունը տարբեր գաղափարներ են. «Մահաբերությունը հիվանդացածներից մահացածների տոկոսն է, այսինքն արտահայտում է հիվանդության ծանրությունը։ Մահացությունը բնակչության այն թվաքանակն է, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Մահացությունն ուղղակիորեն կապված չէ միայն հիվանդության ծանրությունից, երկու գործոնի ածանցյալ է՝ հիվանդության տարածվածության և ծանրության»։
Պրոֆեսորն ասաց, որ խուճապի մատնվել չի կարելի, վախենալ խելամիտ սահմաններում, զգուշանալ, շատ թեթև չմոտենալ։
«Մեր պատասխանը պետք է լինի համաչափ»,- նշեց Ա. Թադևոսյանը։
ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությանը սովոր է։
«Եվրոպական որոշ երկրներում մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել, որտեղ մեծ հոսք եղավ։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը։ Բազմաթիվ գործոններ կան։ Առաջինը պոպուլյացիայի տարիքային կազմն է ու քրոնիկական հիավանդություններ ունեցողների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր կորոնավիրուսից մահանելու հավանակության կորը էականորեն բարձր է։
Երկրորդ գործոնն առողջապահության համակարգի պատրաստվածությունն է։
Երրորդը՝ մահերի գրանցման մեթոդաբանությունը։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր մահերը, որոնք կապված են այս կամ այն կերպ կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ մահվան այլ պատճառ, օրինակ տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, քանի որ մեծ հավանականությամբ մահը կանխարգելելի էր, եթե չունենար կորոնավիրուս, մեծ հավանականությամբ մարդը ժամանակի տվյալ փուլում չէր մահանա։ Հայաստանում, բարեբախատաբար, ցուցանիշներն այդքան շատ չեն, բայց հորդորում ենք հետևել կանոններին»,- ասաց դասախոսը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ այո, այսօր ծանր վիճակ է, բայց կոնկրետ գիտեն՝ ինչ անել։
«Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, չեմ կարծում, թե պետք է առհասարակ քննարկման առարկա դարձնել ու ասել՝ սա թատրոն է, հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն աշխատում։ Այո, խնդիր կա, պետք է դադարեցնել քննարկումների դաշտը, որ կարծես բնականոն կյանքով ապրում ենք ու մեզ փորձում են հագեցնել ինչ-որ կեղծ ինֆորմացիոն դաշտով։ Խնդիրը կա, պահանջում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ։ Թողեք դաշտը մասնագետներին։
Մասնագետները կասեն, թե որ հատվածով հասարակությունը կարող է մասնակից դառնալ։ Այն դաշտում, որտեղ ապավինելու ենք մարդկանց գիտակցությանը, սանիտարական կուլտուրային, պետք է կարողանանք այսօր այդ աջակցությունը ստանալ»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Նա նշեց, որ Հայաստանում այսօր կորոնավիրուսի հետևանքով մահացությունը 6 տոկոս է կազմում, այսօր երկրում դիմելիութան, թեստավորման խնդիրներ կան:
Ա. Մուրադյանն ասաց, որ սխալ է համեմատել անցյալ տարվա մահերն ու այս տարվա մահերը, ասում են՝ անցյալ տարի ավելի շատ էին, մահերը, նույնը հիվանդացությունը։
«Չի կարելի համեմատել անհամեմատելի մեծությունները՝ կարանտինային հիվանդացությունն ու մահացությունը ու առանց համապատասխան համաճարակային գործիքի վիճակագրական տվյալները։ Կոռեկտ չէ, մարդկանց շփոթության մեջ է թողնում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտացման. Թորոսյան:
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
- Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան