ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
«Եթե դիմակի կրումը իսկապես օգնում է կանխել, որ մարդը կորոնավիրուսով չհիվանդանա, ինչպե՞ս եք պատկերացնում կոլեկտիվ իմունիտետի ձևավորման հարցը։ Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն այսպիսի հարց հնչեց։
Համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Վիգեն Ասոյանն ընդգծեց, որ դիմակ կրելն ու կանոններին հետևելը ճիշտ է։
«Հետաքրքիր հարց է, ուղղակի եթե այդ տրամաբանությամբ մտածենք, այդ դեպքում թող ոչ ոք չպաշտպանվի հիվանդությունից, ձեռք կբերենք կոլեկտիվ իմունիտետ, բայց մեկ շաբաթից կունենանք հազարից ավելի թոքաբորբով պացիենտների դիմելիություն հիվանդանոցներ, առաջին օղակի բժիշկներին։
Ծայրահեղություններին տրվել պետք չէ, պետք է ադեկվատ հասկանալ, որ կա հիվանդություն, որի պատճառը վիրուսն է, կարող է բարդություն տալ թոքաբորբ, որը պետք բուժվի։ Ինչքան հետևենք կանոններին, դիմելիությունը կպակասի, որպեսզի հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում բժիշկները կարողանան զբաղվել արդեն հիվանդացածներով»,- ասաց դասախոսը։
ԵՊԲՀ Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը ընդգծեց, որ պետք է հասկանալ՝ դիմակները չեն պաշտանում, այլ նվազեցնում են հիվանդանալու, վարակվելու ռիսկը, դրա հետևանքով ավելի դանդաղ է տարածվում հիվանդությունը, հնարավորություն է տալիս առողջապահության համակարգին հիվանդացածներին բուժել, ժամանակ են շահում։
«Վերջիվերջո, այո կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի, այն ավելի երկար ժամանակ ու մեղմ պրոցեսի արդյունքում կզարգանա»,- ասաց պրոֆեսորը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- Դունաևսկի. «Անգամ տանն ինձ այնքան ջերմ չեն ընդունում, որքան Հայաստանում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան