5-րդ ալիքի տնօրեն. Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք Արցախում
5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է.
«Ես հասկանում եմ, որ այսքան՝ հայտնված խնդիրների մեջ, այն խնդիրը որի մասին ուզում եմ տեղեկացնել, չնչին է: Կարծես մի անտեսանելի ձեռք Հայաստանում և Արցախում քանդում է ամեն ինչ: Բայց այդ ձեռքը մենք բոլորս տեսնում ենք, շատերը ուղղակի չեն ուզում հավատալ:
Շատերը արդեն զզվել են ամեն ինչից: Շատերը հանձն են առել սատանյին ծառայելու պատրաստակամությունը և այլն, և այլն: Երբ ապրիլի վերջին բոլորիս հայտնի դեզիրտիր «անկախ» պատգամավորի շրջանակից լուր եկավ, որ հունիսի 1-ից Արցախի նախագահը արգելելու է «5-րդ ալիքի» հեռարձակումը, չհավատացի, ավելին՝ ժպատացի:
Անցավ երկու օր և «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցվեց: Հիմա այդ պատգամավորը իրեն հատուկ մոզիի հրճվանքով, ավետում է թե հեղափոխությունը հաղթելու է Արցախից: Տողատակով հասկացնում է, որ «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումը նախավարժանք է (թրեյնինգ է) ու դեռ ինչե՜ր են լինելու:
Նրան հանգիստ չի տալիս, որ Արցախում հանգիստ է, որ արցախցիները զգոն են: Անհրաժեշտ է թուլացնել այդ զգոնությունը, պետք է խաթարել արցախյան անդորրը: Իր նման օրտարերկրյա գաղտնի հետախուզական ծառայությունների գործակալներին չի բավարարում ներկայիս վիճակը, հարկավոր են մեղավորներ և այդ «մեղավորներին» շուտով Արցախում «կբացահայտեն»:
Ինչ որ է, ուզուում եմ այս գրառմամբ տեղեկացնել Արցախի մեր հեռուստալսարանին, որ երեք օր փորձեցինք հասկանալ Ստփանակերտում և հարակից շրջաններում «5-րդ ալիքի» հեռարձակումը դադարեցնելու պատճառները: Այն ինչ փաստեցինք, տհաճ է, ավելին չեմ բարձրաձայնի: Արցախը, իմ երակների արյունն է, և ափսոսում եմ, որ այդպես ստացվեց: Ներող եղեք....
Խոստանում եմ, շուտով հասանելի կլինենք, շատ շուտով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին