Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ չեն լինի
«Տոկիո- 2020»-ի կազմակերպիչները հրաժարվել են օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բացման և փակման արարողությունները համատեղ անցկացնելու նկատառումից։ Ենթադրվում էր, որ նման քայլի արդյունքում կտնտեսվի մոտ 119 միլիոն դոլար, գրում է ՀԱՕԿ-ը։
Միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեները պաշտպանում են առանձին արարողություններ անցկացնելու գաղափարը, քանի որ համատեղ անցկացնելու պարագայում կառաջանան բազմաթիվ դժվարություններ: Պարալիմպիկն անցկացվում է օլիմպիական խաղերից մեկ ամիս հետո և մարզիկները ստիպված կլինեն արարողությանը մասնակցելու համար ավելի վաղ ժամանել Ճապոնիա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները