Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու.Թորոսյան
Երեկ դժբախտաբար ունեցել ենք 697 նոր դեպք և իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Նրա խոսքով ՝ առողջապահական համակարգում ունենք ծանրաբեռնվածություն:
«Մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի: Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացու, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ:Մահվան պատճառը եղել է բարդացած անամնեզը»,- տեղեկացրեց նախարարը, միաժամանակ շեշտելով, որ ոչ ոք ապահովագրված չէ կորոնավիրուսային հիվանդությունից:
«Ոչ մեկը՝ անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ կորոնավիրուսի դրական ելքով: Մենք մեր մտածելակերպը պետք է հարմարեցնենք այդ նոր իրողություններին»,- ասաց Թորոսյանը:
Նախարարը կոչ արեց նաև նայել շուրջբոլորը. «Մենք չենք գտնի մի ընտանիք, որտեղ չլինի տարեց մարդ: Մենք գրեթե չենք գտնի որևէ ընտանիք, որտեղ չլինի քրոնիկական հիվանդությունով քաղաքացի՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, գերքաշություն, քաղցկեղ: Եվ այդ մեր բոլոր քաղաքացիները թիրախի տակ են կորոնավիրուսային հիվանդության»-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով ՝ դրսում միմյանց բարևելիս, ողջագուրվելիս, միտքը մեզ միշտ պետք է տանի տուն, մեր հարազատների տներ, որտեղ մեր հարազատներն են ապրում:
«Մենք չենք պատկերացնում, որ մեկ ամսից կորոնավիրուսային դեպքերի թիվը հասնելու է զրոյի, բայց պատկերացնում ենք, որ բոլոր քաղաքացիները ստանալու են պատշաճ բուժօգնություն»,-ավելացրեց Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին