Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության հատուկ կայքում:
Ըստ կայքի, մինչ օրս Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 801 դեպք:
Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 644:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2424 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 304-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները