Հուլիսին Moderna-ի պատվաստանյութի փորձարկումները կանցնեն 3-րդ փուլ
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հանդես է եկել նոր կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ մեկնաբանություններով՝ կապված կորոնավիրուսային իմունիտետի հետ: Ֆաուչին հաստատել է կորոնավիրուսային պատվաստանյութի վատ նորությունը։ Այս մասին գրում է BGR-ը։
Ֆաուչին նշել է, որ մշակվող դեղերը կարող են ապահովել միայն մինչև 12 ամիս պաշտպանություն, քանի որ նոր կորոնավիրուսային իմունիտետը չի պահպանվում ավելի երկար, ինչպես այլ վիրուսների դեպքում։
Ֆաուչին նաև նշել է, որ ինքը զգույշ լավատեսորեն է վերաբերվում այն պատվաստանյութերին, որոնք այժմ փորձարկումներ են անցնում։ Արդյունավետության դեպքում, դեղերի հարյուրավոր միլիոնավոր դեղաչափեր կարող են հասանելի լինել մինչև 2021 թվականը:
Ֆաուչին նաև ասել է, որ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի փորձարկումները հուլիսին կանցնեն 3-րդ փուլ, երբ այն կներգրավի 30,000 մարդու՝ հետազոտության ավարտական փուլում:
Բացի Moderna-ից, Ֆաուչին ասել է, որ ինքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է հավանական պատվաստանյութերի առնվազն ևս չորս փորձարկումների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար
- Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի առաջին փորձարկումները դրական արդյունք են տվել
- ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը Սենատում խոսել է Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի մասին
- ԱՄՆ-ը Աֆեյանի «Moderna Therapeutics»-ին թույլատրել է անցնել իր պատրաստած պատվաստանյութի հետազոտման երկրորդ փուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան