Արթուր Վանեցյան. Պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն
«Ես շարունակում եմ պնդել, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն»,- Վանաձորում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ կուսակիցների հետ հանդիպմանը։
Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ այն ինչ կատարվում է Հայաստանում աղետ է ու անընդունելի, իրավիճակն ու հետևանքներն ավելի են վատանալու։
«Մեր հայրենիքը գտնվում է ծայահեղ ծանր վիճակում։ Կորոնվիրուսով պայմանավորված իրավիճակը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ չեն իրականացնել արդյունավետ կառավարում։ Հակահամաճարակային միջոցառումները Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ տապալել է»,- ասել է նա։
Վանեցյանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետն ու առողջապահության նախարարը, փոխարեն հենց առաջին օրերից կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն, իրենց հայտարարություններով ստեղծեցին ոչ լուրջ մոտեցում համավարակի նկատմամբ։
«Հիշում եք բոլորին հայտնի արտահայտությունները։ Այսօր այն, ինչ կատարվում է Հայաստանում, աղետ է։ Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղակի անկարող են իրականացնել միջոցառումներ, որի արդյունքում մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»,-նշել է ԱԱԾ նախկին տնօրենը՝ հիշեցնելով հրաժարականի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, որ այս իշխանություններն առաջնային հարցերը երկրորդային հարցերից չեն տարբերում։
Նա կրկնել է իր երազանքը՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։
«Մենք կարող ենք դա անել, և հենց մենք էլ դա անելու ենք»,- ընդգծել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Առավոտ». «Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրթում». Վանեցյան
- «Հրապարակ». Այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Սուտ լուրեր տարածելն այս իշխանության գործելաոճն է
- Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է կուսակցության և հիմնադրամի գրասենյակների բացման արարողությանը
- Վանեցյան. Փաշինյանը պետք է հրաժարական տա
- Արթուր Վանեցյան. Պատերազմով չկա Արցախի խնդրի լուծում
- Արթուր Վանեցյան. Հետամուտ ենք լինելու հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը
- Վանեցյան. Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ