Արմավիրում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 12 դեպք է գրանցվել
Արմավիրի մարզում հունիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Կա 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք: Տվյալները հրապարակել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,-արմավիրցիներին դիմել է մարզպետը:
Հիշեցնեն՝ հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11221 դեպք, որոնցից 3468-ն` առողջացած, 176-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսով հիվանդների մահվան 244 դեպք է գրանցվել, որից 68-ը, ըստ նախարարության, այլ հիվանդությունների պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Եթե առողջապահության նախարարը «Ֆեյսբուքում» ցինիզմով չզբաղվեր, կունենայինք լավ աշխատանք. Թանդիլյան
- Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտացման. Թորոսյան:
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին. Դուք մեղավոր չեք
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
- Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- 02.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
- 01.06.2020. Մեկ օրում կորոնովիրուսով 13 հիվանդ է մահացել
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան