Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 45, 981 դեպք է հաստատվել
Օրվա ընթացքում Բելառուսում կորոնավիրուսային հիվանդության 865 նոր դեպք է հաստատվել, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով հանրապետության առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է հիվանդության 45, 981 դեպք, մահացել է 253 քաղաքացի։
Ըստ աղբյուրի, համավարակի սկզվից ի վեր երկրում անցկացվել է կորոնավիրուսի 585, 065 թեստ։
Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ հիվանդությունը հաղթահարել է 21,162 քաղաքացի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19-ի համաճարակի բռնկման մասին։ Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 6,2 միլիոն դեպք, մահացել է գրեթե 380 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները