ԵՄ-ն համավարակից հետո տնտեսությունը խթանելու համար հարկեր կներկայացնի
Համավարակից հետո ԵՄ տնտեսությունը վերականգնելու համար առաջարկվում է ծախսել 750 միլիարդ եվրո, բայց ինչպե՞ս հավաքել այդպիսի աստղաբաշխական գումար: Այս մասին գրում է Euronews-ը։
Ամենատարածված ձևը եկամտահարկի բարձրացումն է: Ըստ Եվրահանձնաժողովի գնահատականների, դրանից կարող է տարեկան գանձվել ևս 30 միլիարդ եվրո:
Իսկ բիզնեսից Բրյուսելը ցանկանում է գանձել կորպորատիվ հարկեր: Ներկայումս դա արվում է անդամ երկրների կողմից և բիզնեսի համար բարենպաստ պայմաններով:
Ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից կարող են գանձվել թվային հարկ:
Միաժամանակ շրջակա միջավայրը պահպանելու համար կարող է նաև մտցվել կանաչ հարկ այն ընկերությունների համար, որոնք շատ են աղտոտում մթնոլորտը,- երրորդ երկրներից ապրանքների վրա, որոնք բավարար չափով չեն նվազեցնում ածխաթթու գազի արտանետումները։ Ինչպես նաև պլաստիկ փաթեթավորման արտադրողներ:
Այնուամենայնիվ, Բրյուսելում Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակիցը կարծում է, որ ռիսկային կլիներ պատժել միջազգային գործընկերներին, որոնք այդքան վճռականորեն չեն պայքարում կլիմայի փոփոխության դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան