Սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է. Զոհրաբյան
«Դուք պարկեշտ մարդու տպավորություն եք գործել ինձ վրա, և հիմա տեսնում եմ՝ ինչ վատ եք Ձեզ զգում՝ փորձելով հիմնավորել անհիմնավորելին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհբարյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։
Վերջինս ներկայացնում էր «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է մեկուսացված կամ ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել, եթե վերջիններս գործատուից աշխատավարձ կամ համարժեք այլ միջոց չեն ստացել և չեն խախտել կարանտինը. «Բայց մենք առաջարկում ենք մի քանի օր դադար վերցնել, որպեսզի կարողանանք որոշակի հաշվարկներ կատարել և նախագիծը տանել առաջարկությունների փուլ։ Այսինքն՝ հիմա պետք է դեմ քվեարկել»։
Ն. Զոհրաբյանը պնդեց, որ բերված նախագիծը շատ լավն է, և կարող է լուծել այն սոցիալական լարվածությունը, որն առկա է, քանի որ մարդիկ իրենց կամքով չեն մեկուսացել կամ ինքնամեկուսացել։
«Դա պատերազմ է, և հիմա մենք կողմ ենք այս նախագծի ընդունմանը, քանի որ դրանով մարդիկ ազդակ են ստանում, որ իրենք մենակ չեն։ Նրանք պիտի տեսնեն, որ իրենք մեկուսացվել են, և իրենց մասին պետությունը հոգ է տանում՝ կատարելով իր պոզիտիվ պարտականությունը։ Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ասել են՝ փողի խնդիր մենք չունենք։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ հարցը մինչև խորհրդարան բերելը չէիք քննարկել, չէիք եկել համաձայնության։ Բոլորս էլ հասկանում ենք, որ սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է, քանի որ այնպիսի բարձիթողի վիճակ է, որ ոչ ոք չգիտի՝ վաղը մեկուսացվածների ու ինքնամեկուսացվածների ինչ թվեր կլինեն»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը։
Նա վստահեցրեց, որ պետությունը պարտավոր է կանգնել այդ մարդկանց կողքին և աջակցել նրանց, դա պետության պոզիտիվ պարտավորությունն է, և նախագծին պետք է կողմ քվեարկել։
Հարակից հրապարակումներ`
- 70 հազար մարդ ապրիլ-մայիսին գործազուրկ է դարձել. Մարուքյան
- Առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան