Թուրքիան վերականգնում է թռիչքները 40 երկրների հետ
Հունիսի 10-ից Թուրքիան կվերականգնի 40 երկրների հետ օդային կապերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարար Ադիլ Կարաայմայիլօղլուի հայտարարությունը:
Ըստ նրա, միջազգային թռիչքները նախ կգործարկվեն դեպի Հյուսիսային Կիպրոս, Բահրեյն, Քաթար և Հունաստան:
Ապագայում չվերթներ կիրականացվեն դեպի Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Իտալիան, Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Մոլդովա, Լիտվա, Ուզբեկստան, Ուկրաինա և այլ երկրներ:
Կարաիսաիլօղլուն նաև նշել է, որ Թուրքիա ժամանող բոլոր ուղևորները կորոնավիրուսային վարակի թեստ են անցնելու։