Թրամփն արձանագրել է՝ Օբաման մեկ անգամ չի օգտվել բունկերից ու այն փոշու մեջ կորած է
Թրամփն ասում է՝ տեսչությունները հայտնաբերել են, որ բունկերը փոշոտ է եղել, քանի որ Օբաման այն երբեք չի օգտագործել։ Այս մասին գրում է New Yorker-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ նախորդ ուրբաթ երեկոյան, երբ ԱՄՆ-ում բազմահազարանոց ցույցեր էին, ինքն այցելել է Սպիտակ տան բունկեր։ Թրամփը նախօրեին ասել է, որ ինքն ուղղակի գնացել էր տեսնելու ու պարզել է, որ բունկերը փոշու մեջ կորած է, քանի որ Բարաք Օբաման երբեք չի օգտագործել այն։
«Ամենուրեք փոշի էր։ Օբաման 8 տարի նախագահ էր, և նա մեկ անգամ ոտք չի դրել այդ բունկեր», - լրագրողներին ասել է Թրամփը:
«Այստեղ դուք ունեք համաշխարհային կարգի բունկեր, միգուցե աշխարհի լավագույն բունկեր, և Օբաման չի օգտագործել ա՞յն, նույնիսկ մեկ անգա՞մ։ Կարծում եմ, որ դա շատ անհարգալից է բունկերի նկատմամբ»,- ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ բացել է բունկերների սառնարանը և այնտեղ գտել գազավորված ըմպելիքներ, որոնք ընդհանրապես ձեռք տված չեն։
«Ինչպե՞ս կարող է մարդ ունենա լավ բունկեր ու պարզապես մնա իր աշխատասենյակում։ Վատ կամ հիվանդ մարդ»,- հարցրել ու պատասխանել է Թրամփը։
Նա նշել է, որ բացի «զարմանահրաշ բունկերից» չօգտվելուց` Օբաման երբեք իր ամբողջ ժամանակաշրջանում չի գործածել 1807-ի Ապստամբության ակտը:
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչու Օբաման ցանկացավ նախագահ դառնալ», - ասել է Թրամփը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան