Լուկաշենկոն ցրել է կառավարությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցրել է կառավարությունը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը։ Համապատասխան հրամանագիրը երկրի ղեկավարը ստորագրել է հունիսի 3-ին։
Իր հերթին Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հաստատել են, որ «նա ընդունել է կառավարությունը ցրելու որոշում»։
«Երկրի ղեկավարի համապատասխան հրամանագիրը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո»,- հստակեցրել են այնտեղից։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր մինչև նախագահական ընտրությունները, որը նախատեսված է օգոստոսի 9-ին, կառավարության նոր կազմի ունենալու պլանների մասին։ Միաժամանակ նա նշել էր, որ կառավարության կազմի փոփոխության ժամանակ «հեղափոխություն» չի լինի։
Բելառուսի կառավարությունը 2018 թվականից գլխավորում է Սերգեյ Ռումասը։