Քաղաքական 11:02 04/06/2020 Տարածաշրջան

ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Հունիսի 17-ին ՄԱԿ-ում տեղի կունենան միանգամից մի քանի ընտրություններ։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Տիջանի Մուհամադ-Բենդը նախօրեին հայտարարել է, որ կանցկացվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի անդամների, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրություններ։

Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ՝ հունիսի 17-ին, և ՄԱԿ անդամ 193 երկրների դեսպանները իրենց համար նշված ժամանակում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դահլիճում պետք է գաղտնի քվեարկությամբ կատարեն իրենց ընտրությունը։
Այս ընտրություններում ուշադրության է արժանի հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրությունը։

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահը ռոտացիոն կարգով ընտրվում է ՄԱԿ-ի անդամ պետությունների 5 տարածաշրջաններից։ 2020-2021 թթ-ին Արևմտյան Եվրոպա և Մյուսները խմբին է փոխանցված, որի մեջ է մտնում նաև Թուրքիան, այս պաշտոնը։ Խմբում միակ համաձայնեցված ու առաջադրված թեկնածուն է թուրք դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։

Բոզքիրի թեկնածությունն ի սկզբանե ուղարկվել է անդամ պետություններին՝ միաձայն հաստատման համար, սակայն, մի քանի երկրներ պահանջել են անցկացնել քվեարկություն։ Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ այդ երկրներն են Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը։

Եվ ահա Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի «շնորհիվ», միաձայն հաստատման փոխարեն, Բոզքիրի անունը կլինի հունիսի 17-ի ընտրությունների քվեաթերթիկում։

Սա առաջին անգամ է, որ Թուրքիայի ներկայացուցիչը կզբաղեցնի հիմնականում արարողակարգային այս պաշտոնը ՄԱԿ-ում՝ 1 տարով, որի մանդատը կսկսվի սեպտեմբերից։

Չնայած անսովոր չէ մեկ թեկնածուի առաջադրումը տարաշրջանային խմբի կողմից, սակայն այս դեպքում հետաքրքրական է այն, որ Թուրքիայի ներկայացուցիչը ստացել է կոնսենսուսային աջակցություն Արևմտյան Եվրոպայի ու Մյուսների խմբում մի ժամանակահատվածում, երբ բավական լարված են Եվրոպայի հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Սիրիայում վերջինիս իրականացրած ռազմական գործողությունների, Լիբիայում, Միջերկրական ծովում նրա ագրեսիվ քաղաքականության պայմաններում, երբ Եվրամիության անդամ երկրները պատժամիջոցներ են սահմանում թուրք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն իր դեմ է հանել հեռու ու մոտ հարևաններին, որոնք միավորում են ջանքերը՝ զսպելու Էրդողանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը։ Այս համատեքստում հատկանշական է եռակողմ, քառակողմ․․․ ձևաչափերի սարդոստայնը, որը հյուսում են Թուրքիայի հարևանները։

Չնայած դրանք ֆորմալ առումով հակաթուրքական ուղղվածություն չունեն, բայց և այնպես իրենց առաքելության կարևոր մասն են համարում տարածաշրջանում ուժային հավասարակշռության ու Թուրքիայի կողմից խաթարված բազմակողմ համագործակցության վերականգնումը։ Նման ձևաչափերից են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափը, Կիպրոս-Իսրայել-Հունաստան,  Եգիպտոսը-Կիպրոս-Հունաստան, նաև օրերս հայտարարված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս-ԱՄԷ-Ֆրանսիա ձևաչափերը։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնը չնայած արարողակարգային լինելուն՝ որոշակի հեղինակություն է երկրի համար։ Գուցե, Արևմտյան Եվրոպայի խմբի երկրներն այսպես փորձում են խաղալ թուրքական իշխանության սնափառության վրա՝ ակնկալելով որոշակի այլ պայմանավորվածություններ։

Փաստ է նաև, որ Թուրքիայի վարած «զրո խնդիրներ հարևանների հետ» անփառունակ քաղաքականության արդյունքում շատ քիչ հարևաններ են մնացել, որ պատրաստ են թույլ տալ Թուրքիային հեշտությամբ ստանալ  թեկուզև այդ խորհրդանշական «տրոֆին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}