Եթե առողջապահության նախարարը «Ֆեյսբուքում» ցինիզմով չզբաղվեր, կունենայինք լավ աշխատանք. Թանդիլյան
«Առողջապահության նախարարի խոսքերից եզակի ճշմարիտն այն էր, որ մայիսի վերջին տասը հազարին հասնող դեպքեր կունենանք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով երկրում կորոնավիրուսային իրավիճակին։
Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն այսօր ժամանակի խնդիր ունի և չի գիտակցում՝ որն է իրականացվող միջոցառումների արդյունավետության գործոնը։
«Եթե ճիշտ քայլեր արվեին ժամանակին, արդյունքը բացարձակ այլ կլիներ։ Ես որևէ այլ ասելիք չունեմ։ Այո, այժմ ես տեսնում եմ կառավարության ջանքերը, բայց նաև տեսնում եմ, որ կառավարությունը տասը օր ուներ կարևոր օրենքի նախագծի համար հաշվարկներ անելու, որն ուղղակի չի արել։ Եվ եթե առողջապահության նախարարը շարունակեր ճիշտ կանխատեսումներ անել, այլ ոչ թե դրա փոխարեն նստեր «Ֆեյսբուքում» և ցինիզմով ու մեծամտությամբ մրցեր մնացած բոլորի հետ ու հաղթեր, կունենայիք աշխատանք, լավ նախագիծ, որ իրապես հասցեականորեն կարձագանքեր քաղաքացիների խնդիրներին։ Այ սա է, որ պետք է արվեր կառավարության կողմից»,- շեշտեց Մ. Թանդիլյանը։
Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը խիստ կարևոր նախագիծ էր բերել, այն էլ հրատապ՝ արտահերթ նիստով, սակայն այսօր նախագիծը հետ է կանչվում, և փոփոխություններից հետո գուցե ամբողջությամբ տարբերվի նախապես ներկայացված օրենքի նախագծից։
Հարակից հրապարակումներ`
- Սա օրենքի նախագիծը «ջրելու» տարբերակ է. Զոհրաբյան
- 70 հազար մարդ ապրիլ-մայիսին գործազուրկ է դարձել. Մարուքյան
- Առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան