ՈւԵՖԱ-ն մեկ մրցաշրջան զրկել է թուրքական ակումբին եվրոգավաթային մրցաշարերից
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, մեկ տարով զրկել է թուրքական «Տրաբզոնսպորին» Չեմպիոնների լիգային կամ Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից։ Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 2019 թ. հուլիսին ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմինը պարզել է, որ «Տրաբզոնսպորը» խախտել է ֆինանսական fair play-ը։ Այդ ժամանակ թուրքական ակումբը ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության է եկել, բայց չի կարողացել կատարել դրա պայմանները։ Արդյունքում «Տրաբզոնսպորը» չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մրցաշարերից մեկին, որոնք կայանալու են 2020/21 կամ 2021/22 մրցաշրջաններում։
«Տրաբզոնսպորը» Թուրքիայի վեցակի չեմպիոն է և ութ անգամ նվաճել է երկրի գավաթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները