Աշխարհում կորոնավիրուսային հիվանդության 6,5 մլն-ից ավելի դեպք է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսային վարակի 6,511,696 դեպք է գրանցվել, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոնս Հոփկինսի ամերիկյան համալսարանի տվյալներին։
Համաճարակի սկսվելուց ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 386, 073 հիվանդ: Միևնույն ժամանակ վերականգնվել է 2, 807, 420 մարդ:
Հիվանդության դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1, 851, 520։ Հիվանդության հետևանքով մահացել է 107,175 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը կլանել է սովորականում տեղի ունեցող մահերը. վարչապետ
- Ամբողջ աշխարհում կորոնավիրուս է ախտորոշվել 6,38 միլիոն մարդու մոտ