Առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին ժամանակավոր նպաստ տրամադրել
«Առաջարկում ենք ինքնամեկուսացված և մեկուսացված վարձու աշխատող քաղաքացիներին նպաստ տրամադրել»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ ներկայացնելով «Մեկուսացման նպաստ» տրամադրելու վերաբերյալ նախագիծը։
Նրա խոսքով, այն անձինք, որոնք այդ՝ ինքնամեկուսացման և մեկուսացման ժամանակահատվածի համար ստացել են աշխատավարձ կամ դրան հավասարաչափ այլ վճարներ, կամ խախտել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը, ապա չեն օգտվի նպաստի այս տեսակից։
Պատգամավորը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը հետադարձ ուժ է ունենալու և տարածվելու է 2020 թվականի մարտի մեկից ծավալված իրավահարաբերությունների վրա։
Եվ քանի որ հստակ չէ, թե քանի քաղաքացու մասին է խոսքը, դեռևս որևէ հաշվարկ չկա՝ որքան գումար է ծախսվելու։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարցրեց՝ նախագիծն ազդելու է և՛ ինքնամեկուսացվածների և՛ մեկուսացվածների վրա՞։
Ն. Զեյնալյանն էլ արձագանքեց՝ կոչվում է «Մեկուսացման նպաստ», բայց վերաբերում է մեկուսացված և ինքնամեկուսացված անձանց։
Պատգամավորը նշեց նաև, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է՝ նպաստ տրամադրելու ողջ բեռը թողնել պետության վրա։
«Երբ հիմնարկը պարետի ցուցմամբ է փակված եղել, այդ դեպքում նպաստ ևս չի տրամադրվելու։ Սա այն դեպքերին է վերաբերում, երբ կազմակերպությունը գործում է, բայց նրա աշխատակիցների մի մասը պարետի ցուցումով մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել է։ Ուստի պետությունն ու տնտեսվարողը նպաստի տրամադրման բեռը կիսելու են»,- մեկնաբանեց Ն. Զեյնալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան