Պրոֆեսոր Ասոյան. Կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետի ձևավորման մասին դեռ վաղ է խոսել
Հայտնի է, որ ինֆեկցիոն հիվանդություններից հետո օրգանիզմում ձևավորվում է իմունիտետ, սակայն կորոնավիրուսի դեպքում վաղ է խոսել դրա մասին։ Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն ասաց համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Վիգեն Ասոյանը։
«Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում իմունիտետը կայուն է, երկարատև, պահպանվում է ողջ կյանքում, որոշ հիվանդությունների դեպքում ավելի կարճ։ Հիմա այս հիվանդությունից հետո իմունիտետ առաջանո՞ւմ է, կայո՞ւն է, ինչքա՞ն ժամանակ են պահպանվում այդ հակամարմիները, իմունիտետը, վաղ է խոսել։ Այս հիվանդությունը գիտենք 6 ամիս»,- ասաց պրոֆեսորը։
Վ. Ասոյանի խոսքում, գրականության մեջ կան շատ նկարագրված տվյալներ, որ վեց ամսից մեկ տարի պահպանվում են բոլոր այն հակամարմինները, որոնք ապահովում են իմունիտետը նույն հիվանդության կրկնակի վարակումից։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
- ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
- Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
- Որոնումներ՝ հասկանալու համար COVID-19-ի կապը Կավասակի հիվանդության հետ
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան