Մասնագետները՝ վիտամին D-ի, բարձր իմունիտետի ու կորոնավիրուսով վարակվելու մասին
«2017 թվականին Իռլանդիայում վերլուծություն է արվել ու եկել են եզրահանգման, որ վիտամին D-ն դերակատարություն ունի շնչառական վարակների պաշտպանության տեսանկյունից։ Կոնկրետ կորոնավիրուսի հետ կապված կան վարկածներ, որ վիտամին D-ն որոշակի դերակատարություն ունի, բայց վերջնական ապացուցված չէ»,- Երևանի պետական բժշկական համալսարանի կազմակերպած քննարկմանն ասաց Համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանը։
Նա նշեց, որ այժմ նույն իռլանդական խումբը հետազոտություն է իրականացնում 12 հազար անձանց շրջանում՝ տեսնելու, թե վարքագծային գումարած վիտամին D –ի կիրառումն ինչ ազդեցություն կունենա COVID-19-ի պարագայում։
«Բիոհավելումների տեսանկյունից շատ ինֆորմացիա է տարածվում, սակայն մինչև կլինիկական էքսպերիմենտ չանցնեն, չենք կարող ասել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ»,- ասաց Ա. Բադալյանը։
Համալսարանի Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը զգուշացրեց, որ եթե մարդ կասկածում է, որ իր մոտ կա հիպովիտամինոզ, դա բավարար չէ, պետք է ստուգի բժիշկը ու եթե պետք է, կնշանակի ըստ անհրաժեշտ քանակությամբ։
«Վիտամին D-ն, որպես ճարպալույծ վիտամին, կարող կուտակվել օրգանիզմում, եթե հավելյալ քանակներ են ստանում, ունենում են հիպերվիտամինոզ, որը լավ չի»,- ասաց պրոֆեսոր Թադևոսյանը։
Հարցին, կարծիք կա, որ բարձր իմունիտետով մարդիկ չեն վարակվում կորոնավիրուսով կամ ասպիմտոմ է ընթանում նրանց մոտ, ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, ԲԳԹ. պրոֆեսոր Վիգեն Ասոյանն ասաց, որ որևէ մեկն ապահովագրված չէ, որ չի վարակվի կորոնավիրուսով։
«Իհարկե, առողջ ապրելակերպը միշտ լավ է, բայց որևէ մեկն ապահովագրված չէ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
- Պրոֆեսոր Ասոյան. Կորոնավիրուսից հետո օրգանիզմում իմունիտետի ձևավորման մասին դեռ վաղ է խոսել
- ԵՊԲՀ պրոֆեսոր. Վերջիվերջո, այո, կոլեկտիվ իմունիտետն է զարգանալու, որ փրկի
- Արմեն Մուրադյան. Խնդիրը կա, պահանջվում է լինել աչալուրջ, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ
- 04.06.2020. Կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Վատ լուրեր ունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան