Զարուհի Հովհաննիսյան. Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն
Իրավապաշտպան, Ոչ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում երիտասարդ աղջկա լուսանկարի հրապարակումն ու դրան հետևած վիրավորանքներն ու մեկնաբանությունները։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ես վաղուց արդեն չեմ հետևում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում։ Բայց վերջին հրապարակումներից մեկը, որը ընկերներիս պատին նկատեցի, տրանսպորտում դիմակ չկրող երիտասարդ կնոջ լուսանկար էր՝ «Անթաքույց գեղեեցկություն» վերտառությամբ։
Նախ, ո՞վ է թույլ տվել վարչապետին անհատական լուսանկարներ տեղադրել իր էջում, թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներին։
Իսկ տվյալ հրապարակման տակ ի հայտ եկած ակնհայտ վիրավորական ու անպատշաճ մեկնաբանություններն ընդհանրապես մարդու արժանապատվության ու անձնական կյանքի նկատմամբ լրջագույն ոտնձգություն են։
Մարդու իրավունքների վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձևավորում երկրում։
Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, և այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը»։
Նշենք, որ հանրային պարսավանքից հետո Նիկոլ Փաշինյանը ջնջեց լուսանկարը։
Հարակից հրապարակումներ`
- Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
- Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին