Հունաստանի ՊՆ-ն հայտարարում է Թուրքիայի հետ ռազմական բախման պատրաստակամության մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Աթենքը պատրաստ է ամեն ինչի, ներառյալ Անկարայի դեմ ռազմական գործողություններին` պաշտպանելու իր ինքնիշխան իրավունքները:
«Վերջերս Թուրքիայի պահվածքը բավականին ագրեսիվ է: Ես կարծում եմ, որ Հունաստանի կողմից նման պահվածքը հաղթահարելու միակ ձևը, որը, ընդհանուր առմամբ, ագրեսիայի միտում ունի, մի կողմից պետք է օգտագործել իր բոլոր դիվանագիտական զենքերը, մյուս կողմից՝ զինված ուժերով զսպիչ միջոցներն ապահովել», - ասել է նախարարը՝ Star-ին տված հարցազրույցում:
Պարզաբանող հարցին՝ արդյո՞ք Հունաստանը պատրաստ է հակամարտության ռազմական լուծմանը, Պանայոտոպուլոսն ասել է․ «Ճիշտ այդպես»։
Ria-ի հաղորդմամբ, մի քանի օր առաջ թուրքական կառավարական թերթը հրապարակել էր լիցենզիայի դիմում՝ հունական կղզիների մերձակայքում ածխաջրածինների ուսումնասիրման և արտադրության համար:
Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հնարավոր էսկալացիան կհանգեցնի ոչ միայն հունա-թուրքական ճգնաժամի, այլ եվրոպա-թուրքական ճգնաժամի:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում ընտրություններն ու բազմակողմ ձևաչափերի «սարդոստայնը», որ հյուսում են Թուրքիայի հարևանները
- Հունաստանի ԳՇ պետի ակնարկը Թուրքիային․ Պատրաստ ենք ճզմելու մեզ թերագնահատողներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան