Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2269 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 946 նմուշառման հետազոտություն։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 287 պացիենտ, որոնցից 187-ը մարզի բնակիչ է։ Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած: Ընդհանուր առմամաբ, մահացել է կորոնավիրուսով հիվանդ 252 մարդ, որից 69-ը, ըստ ԱՆ-ի մեկնաբանության՝ «այլ հիվանդություններից»։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում»:
Հարակից հրապարակումներ`
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
- Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում ընդհանուր 340 բնակչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
- Շիրակում կորոնավիրուսից մահվան դեպքերն ավելացել են
- Շիրակում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 7 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին