ՊԵԿ նախագահ է նշանակվել
ՀՀ կառավարության որոշմամբ, Դավիթ Անանյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Անանյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանն ազատել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
Կառավարության մեկ այլ որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- նշված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը
- «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի ամենահավանական փոխարինողը Շուշանիկ Ներսիսյանն է լինելո՞ւ
- ՊԵԿ նախագահ. Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան