Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում դադարեցնել իր էջում սկսած ֆոտոարշավը։
«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:
Մի´ արա, պարզապես մի´ արա»,- գրել է Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի որ հրապարակում է առանց դիմակի, խմբված կամ տարբեր առիթներ նշող քաղաքացիների լուսանկարներ, տեսանյութեր՝ ցանկանալով ցույց տալ, որ նրանք չեն հետևում պարետատան կողմից սահմանված կանոններին։
Բազմաթիվ լուսանկարների, տեսանյութերի դեպքում պարզվել է, որ դրանք արվել են կամ օրեր առաջ, կամ նույնիսկ տարիներ առաջ, վարչապետի հրապարակումներին հետևել են հերքումներ, քննադատական խոսքեր, շատ դեպքերում նաև վիրավորանքներ լուսանկարի կամ տեսանյութերի անձանց մասին։
Փաշինյանը ստիպված է եղել իր էջից հեռացնել ակնհայտ սխալ տեղեկություններ պարունակող լուսանկարներն ու տեսանյութերը։
Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) June 5, 2020
Մի´ արա, պարզապես մի´ արա:
Հարակից հրապարակումներ`
- Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
- Քահանա. Այսօր Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան