Գերմանացի մարզիչը համաձայնել է աշխատել Միլանում
Միլանը պայմանավորվել է մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ: Հաջորդ խաղաշրջանում 61-ամյա գերմանացի մասնագետը կգլխավորի իտալական սուպերակումբը:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Ռանգնիկը լայն լիազորություններ կունենա: Նա կզբաղվի նաև տրանսֆերային հարցերով:
Նախկինում այդ պարտականությունները դրված էին Պաոլո Մալդինիի վրա, որը կլքի ակումբը: Ռալֆ Ռանգնիկի կենսագրության մեջ վերջին ակումբը Լեյպցիգն է: Նա նաև մարզել է Շտուտգարտը, Հաննովերը, Հոֆենհայմը և Շալկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները