Թեհմինա Վարդանյան. Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում է դադարեցնել մարդկանց ծաղրելու գործելակերպը։
«Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:
Պրն. Փաշինյա´ն, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու: Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:
Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, դադարե´ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից դրա իրավունքը չունի»,-գրել է Թեհմինա Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նման կոչով արդեն հանդես են եկել ԱԱԾ նախկին տնրեն, «Հայրենիք»կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, հաղորդակցության մասնագետ Աստղիկ Ավետիսյանն ու ուրիշներ։
Հարակից հրապարակումներ`
- Զարուհի Հովհաննիսյան. Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն
- Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան