Պոլիկլինիկայում գրանցված լինելը պարտադիր է
Այսօր, երբ արդեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների համար, որոնք թեթև են տանում կամ ասիմպտոմ ու չեն հոսպիտալացվում, պոլիկլինիկաներն են դառնում միակ կապող օղակը բուժաշխատողների հետ։ Որևէ պոլիկլինիկա դիմելու համար՝ նախ պետք է գրանցված լինել այդտեղ ու ունենալ բժշկական ամբուլատոր քարտ։
Առողջապահության նախարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր պոլիկլինիկաներն ազատականացված են, քաղաքացին ինքն է ընտրում իր պոլիկլինիկան։
«Քաղաքացին ինքը պետք է գնա ու գրանցվի ցանկացած պոլիկլինիկայում՝ տարածքային պոլիկլինիկայից հանելով իր անկետան ու ներկայացնելով այնտեղ, որն ընտրում է»,- ասաց նա։
Հարցին՝ եթե քաղաքացին դեռ ընտրած պոլիկլինիկա չունի, գրանցված չէ, բժշկական ամբուլատոր քարտ չունի, սակայն իրեն վատ է զգում, պոլիկլինիկա դիմելու անհրաժեշտություն ունի, ի՞նչ պետք է անի, Ա. Նիկողոսյանը նշեց, որ քաղաքացին այդ պահին պետք է նախաձեռնի ու գրանցվի որևէ պոլիկլինիկայում։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
- ԵՊԲՀ դասախոս. Կորոնավիրուսի դեպքում խուսափել ցանկացած ինքնաբուժումներից
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում