ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները
Մարդու Իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանի կողմից երիտասարդ աղջկա լուսանկարի հրապարակմանն ու դրան հետևած վիրավորանքներին, քննադատություններին, մեղադրանքներին։
Թաթոյանը գրել է.
«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Թեհմինա Վարդանյան. Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու
- Անի Սամսոնյան. Փաշինյանի ընտրած մեթոդը պլատֆորմ է ատելության ալիք գեներացնելու համար
- Զարուհի Հովհաննիսյան. Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն
- Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին