Հիդրօքսիքլորոքին՝ հիմա այո, թե ոչ
Ուսումնասիրության հեղինակներից երեքը, որոնք պարզել էին, որ մալարիայի դեմ հիդրօքսիքլորոքին դեղամիջոց ընդունելը կարող է մեծացնել մահվան ռիսկը COVID-19 հիվանդների մոտ, նախօրեին հետ են կանչել իրենց ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ուսումնասիրությունը, որը լույս է տեսել մայիսի 22-ին Lancet բժշկական ամսագրում, հանգեցրեց հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը COVID-19-ի դեմ օգտագործելու մի քանի կլինիկական փորձարկումների դադարեցմանը։
Lancet-ի հայտարարության մեջ ասում է, որ հեղինակները «չեն կարողացել ամբողջացնել Surgisphere (ամերիկյան առողջապահական վերլուծական ընկերություն) ընկերության կողմից տրված տվյալների ուսումնասիրությունը՝ անկախ վերլուծության համար, որը կամրապնդեր իրենց վերլուծությունը»:
«Արդյունքում նրանք եզրակացրել են, որ այլևս չեն կարող երաշխավորել առաջնային աղբյուրների ճշգրտությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հիդրօքսիքլորոքվին ստացած պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց
- ԱՀԿ-ն կասեցնում է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ COVID-19-ի բուժման համար