Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա։ Այս մասին, «Грузия-Online»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի արտգործնախարարության խոսնակը։
«Վրաստանը ևս մեկ անգամ իր պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար: Հատկանշական է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ վրացական կառավարությունը ակտիվ շփում ունի հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարչապետներ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև:
Հաղորդակցությունը իրականացվում է նաև առանձին նախարարների մակարդակով: Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները տեղեկություն են փոխանակել երկրներում տիրող իրավիճակի մասին՝ COVID-19 համաճարակի առումով: Դավիթ Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին ՝ կապված COVID-19 համաճարակի արդյունքում Հայաստանում տիրող իրավիճակի հետ, և վրացական կառավարության անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել», - ասել է Վրաստանի ԱԳՆ խոսնակը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին