Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 27 տարեկան։ Աշոտը զոհվեց Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Աշոտը ծնվել է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, սովորել տեղի դպրոցում, ապա ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջաբրաիլում:
hayzinvor.am-ը գրում է. «Կամովի է ընտրել ծառայությունը Արցախում. Ջեբրայիլում նշանակվել է վաշտի հրաձգային դասակի հրամանատար: Այժմ այդ վաշտը կոչվում է քառօրյա պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի անվամբ:
«-Աշո՛տ ջան, ինչո՞ւ առանց վիճակահանության,- հարցնում է մայրը:
-Գիտեմ՝ ուր և ինչի համար եմ գնում,- պատասխանում է Աշոտը,- զինվորականի տեղը դիրքերում է, չմտածե՛ս, մա՛մ ջան, ինձ գնդակ չի դիպչի։
Չնայած տարիքային չնչին տարբերությանը, նա մեծ եղբոր սիրով ու հոգածությամբ էր վերաբերվում իր ծառայակիցներին: Զինվորները սիրում էին նրան և մեջքին դաջված արծվի պատճառով անվանում էին Արծիվ Աշոտ…»։
Լեյտենանտը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանվել և հետ է շպրտել հակառակորդին: Ծավալված թեժ մարտերի ընթացքում լեյտենանտ Աշոտ Շահբազյանը վիրավորվել է, սակայն չի լքել դիրքը, շարունակել է մարտն ու արիաբար զոհվել: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
hayzinvor.am-ը գրել է. «Թշնամին օղակել էր բարձունքը և կրակի տարափ էր տեղում շրջափակման մեջ հայտնված դիրքի վրա: Զոհվելուց րոպեներ առաջ Աշոտը ռադիոկապով նահանջի հրաման ստացավ:
-Աշո՛տ, հետ իջեք, լսո՞ւմ ես, Աշո՛տ:
-Չէ՛, կամբատ, չեմ կարող: Վիրավորներ ու զոհեր կան: Չեմ կարող թողնել ու իջնել: Ես էլ ի վիճակի չեմ նրանց իջեցնելու:
-Աշո՛տ, հասկացի՛ր, պատերազմ է, ով ողջ է՝ նրանց հետ իջե՛ք:
-Չեմ կարող իջնել, կամբա՛տ…
Մի քանի վայրկյանից ռադիոկապն ընդհատվում է: Հակառակորդը լցվում է դիրքեր: Թիկունքից ևս վիրավորված՝ Աշոտը վերջին հնարավորությունն է օգտագործում: Նա պայթեցնում է նռնակը՝ լռեցնելով հակառակորդի մոտեցող մի քանի զինվորականի…»․։
Լեյտենանտի զինվորներից Արման Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, որ մարտական գործողությունների ժամանակ դասակի վիրավոր հրամատարին՝ լեյտենանտ Շահբազյանին փորձել է փրկել, սակայն այդ ժամանակ նռնակը պայթել է և կորցրել է ձախ ոտնաթաթը:
«Նա մահացավ: Սկզբում անհետ կորածների ցուցակում էր, հետո իմացանք, որ զոհվել է: Սիմոնյան Ազատը, Սարգսյան Նորիկը՝ Երանոս գյուղից, Գևորգյան Արթուրը, Գրիշան, Ադամը մեր վաշտից էր, Կարենը Ներսիսյանը… Բոլորն էլ թագավոր տղաներ են, բոլորին էլ ճանաչում էի, շփում եղել էր, բոլորն էլ իրենց կյանքը պատրաստ էին հայրենիքի համար տալու: Ու տվեցին: Ես իրենց հարգում եմ, շատ սիրում եմ»,- ասել է Արմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի անմահ հերոս Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն
- Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Ապրիլյանի մասնակիցն աշխատանք է փնտրում
- Ադրբեջանի՝ երկար տարիներ մտածված ռազմական պլանը հայ զինվորը տապալեց. Ապրիլյանի մասնակիցներ
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- ԵՊՀ. Ապրիլյանի մասնակից ուսանողների համար վարձի 50 տոկոս զեղչը կպահպանվի
- Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնն այսուհետ կկրի ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի անունը
- Ապրիլյանի հերոսի ընտանիքում արու զավակ է ծնվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին