Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը
Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ դավադրության տեսությունները մարդկանց գլոբալ չիպավորման շուրջ շատ «հիմար» են, և արժանի չեն մեկնաբանման, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները լուրեր են շրջանառում, որ կորոնավիրուսի տարածման մեջ ներգրավված է «Bill & Melinda Gates» հիմնադրամը, որը, իբր, ձգտում է օգտագործել պատվաստանյութը մարդկանց չիպավորելու համար։
«Ես երբեք միկրոչիպերով չեմ զբաղվել: Անգամ հերքել չեմ ուզում այդ լուրերը, քանի որ դրանք հիմար են»,- ասել է Գեյթսը։
«Bill & Melinda Gates» հիմնադրամը ԱՀԿ-ի խոշոր դոնորներից է, որը 2018-2019 թվականներին տրամադրել է կազմակերպության բյուջեի 9.76% -ը: Հիմնադրամը ֆինանսավորում է թմրանյութերի և պատվաստանյութերի ոլորտում հետազոտությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան