ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը կքննարկի Լանզարոտեի կոնվենցիան
Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից
ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»):
Հիշեցնենք, որ կոնվենցիայի 6-րդ հոդվածը երեխաների ուսուցման մասին է և սահմանում է.
«Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների:
Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»․
Հարակից հրապարակումներ`
- Լանզարոտի կոնվենցիան պետք է հետ կանչվի. Վահագն Չախալյան
- Այս օրենքը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է. Գևորգ Դանիելյան
- ՀՅԴ. Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործողություններին
- Գ. Դանիելյան. Կոնվենցիայի առնչությամբ սկզբունքորեն այսչափ իրարամերժ դիրքորոշումներ չէին լինի, եթե...
- Արա Զոհրաբյան. Ինչո֩ւ է Լանզարոտեի կոնվենցիան հրատապ կարգով ընդունվել արտակարգ դրության պայմաններում
- «Լանզարոտի կոնվենցիային կողմ քվեարկած պատգամավորները ոչ ամբողջովին են քաջատեղյակ՝ ինչին են կողմ քվեարկել»
- Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց
- «Կամք»-ը ԱԺ-ից պահանջում է օրակարգից հանել Լանզարոտի կոնվենցիան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան