Առկա է նմուշառման փայտիկների սղություն
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):
Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:
Նա նաև տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:
Հարակից հրապարակումներ`
- Պոլիկլինիկայում գրանցված լինելը պարտադիր է
- Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում
- Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն
- Հիվանդներին տուն ուղարկելուց մի քանի օր անց միայն ԱՆ-ն հիշեց տնային բուժման խորհուրդների մասին
- Պոլիկլինիկաներին մատնային պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ են բաշխվել
- Կորոնավիրուսի՝ տնային թեստեր չեն արվում