«Մենք մեզ երբեմն ավելի դաժանորեն ենք քննադատում». Ատոմ Ջանջուղազյան
«Զեկույցում նշված է, որ 2019 թվականին փաստացի վճարվել է պետական գնումների օրենսդրությամբ կնքված 189, 763, 980.6 հազար դրամի պայմանագրերի դիմաց, որից 66.4 տոկոսը կազմում են մեկ անձինց գնված պայմանագրեր»,-խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նկատելով, որ փաստացի մոտ 125 մլրդ դրամի մեկ անձի հետ կնքված պայմանագրերով է աշխատել կառավարությունը:
Պատգամավորի համոզմամբ, քաղաքացիները, այդ թվում նաև ընդդիմությունը լեգալ իրավունք ունեն հարցնելու՝ ինչո՞ւ մեկ անձից գնումները պետք է այդքան մեծ թիվ կազմեն:
«Լեգալ իրավունք ունենք կասկածելու, որ այս թվերի մեջ վտանգներ կան, ռիսկեր կան, չի բացառվում, որ կոռուպցիա լինի»,-շեշտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց, որ այն չի նշանակում սակայն, որ այդ կոռուպցիան վերաբերում է կոնկրետ վարչապետին կամ իշխանական պատգամավորին, այլ նշանակում է, որ դրանք ռիսկային գործարքներ են և որևէ միջին զարգացած երկրում նման գնումները 5-6 տոկոս պետք է կազմեն պետական գնումների համակարգում:
Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության ֆինանսական կողմը ներկայացնող նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք էլ որպես օրակարգային հարց տեսնում են գնումների բնագավառում փողի դիմաց առավելագույն արժեք ստանալու սկզբունքի առավելագույն կիրառության խնդիրը:
«Մենք մեզ երբեմն ավելի դաժանորեն ենք քննադատում և ինքներս մեր համար այդպիսի խնդիր ձևակերպել ենք և ավելին՝ ասել ենք, որ պետք է գտնել ճիշտ կետը՝ համոզված լինելու համար որ ռիսկը հասցվել է նվազագույնի»,- նկատեց Ատոմ Ջանջուղազյանը և դժվարցավ ասել 66.3 տոկոսը լավ է, թե վատ, բայց պնդեց, որ այն պետք է հասցվի նվազագույնի օրենքի համամասնությունների սահմանում:
Վերջինս չբացառեց, որ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել , քանի որ ոչ մեկը չի կարող բացառել, որ երբ այդ պահին ԱԺ-ում բարձր մատերիաններից են խոսում, մեկ ուրիշ տեղ ի՞նչ է տեղի ունենում:
«Բայց դրա համար կան համակարգեր, որոնց խնդիրն է բացահայտել այդ ամենը և ըստ դրա՝ վերաբերմունք արտահայտել»,- եզրափակեց ֆինանսների նախարարը:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ բազմիցս առաջարկել է մեկ անձից կատարվող գնման գործընթացը փոխել, այն ներառական դարձնել՝ ոլորտային գնումների մասին բոլոր պոտենցիալ շահառուներին առավելագույնս իրազեկելու նպատակով, որպեսզի կարողանան մասնակցել մրցույթին և դրանով կասկածները փարատվեն:
Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց, որ խնդիրը նոր կարգավորումներ մտցնելու մեջ չէ, այլ՝ եղածները կիրառելու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան