Մենք հատել ենք շուրջ 22 000 ստուգողական այցերի շրջանակը.Արթուր Ասոյան
Բոլորս պետք է գիտակցենք, որ նորմերի պահպանմաբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ անդրադառնալով տեսչական մարմինների աշխատանքին:
Նրա խոսքով՝ հունվարի 24-ից ի վեր ուժեղացված աշխատանքներ են տարվում սահմանային անցակետերում, նաև լածնածավալ գործողություններ են տնտեսվարողների մոտ:
«Մենք հատել ենք շուրջ 22 000 ստուգողական այցերի շրջանակը: Սա մեծ ծավալ է, որի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարող սուբյեկտի գործողություն: Միայն այսօրվա դրությամբ ունեցել են 796 ստուգում,որոնցից կասեցվել է 220-ի գործունեությունը: Դրանք հիմնականում այն տնտեսվարողներն են, որոնք գործունեությունը սկսել են ծավալել վերջերս ՝ հանրային սննդի կետեր, հանրային տրանսպորը և այլն:Իսկ այն տնտեսվարողները , որոնք ի սկզբանե գործել են, որոշակի առումով այս թվերի մեջ բարելավումներ ունենք: Ստացվում է այնպես, որ բիզնեսը շատ արագ արձագանքում է և միայն այդ կանոնների պահպանմամբ կարող ենք շարունակել բնականոն գործունեույունը և չգնալ տոտալ փակումների»,-ասաց Արթուր Ասոյանը:
Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը ևս նշեց, որ պետք է սովորել ապրել այս իրավիճակում ՝ կանոնները պահպանելով, քանի որ դրանք սահմանվել են բոլորի համար և ենթակա են անխտիր կատարման:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան