Մշակույթին աջակցելու համար Գերմանիան հատկացրել է ևս 1 միլիարդ եվրո
Գերմանիան կորոնավիրուսի համավարակի հետ կապված 130 միլիարդ եվրոյի աջակցության նոր փաթեթ է հատկացրել, որից 1 միլիարդ եվրոն նախատեսված է մշակույթի ինդուստրիայի համար։ artguide.com-ը գրում է, որ միջոցները հատկացվելու են 2020 և 2021 թվականներին։ Դրանից 250 միլիոն եվրոն կօգտագործվի կինոթատրոններում, թանգարաններում, թատրոններում, փառատոներում նոր հիգիենիկ միջոցներ ներմուծելու համար, ինչը ներառում է օդափոխության համակարգերի թարմացում և սոցիալական հեռավորության նոր չափորոշիչների կարգավորում: 30 միլիոն եվրոն ուղղվելու է թանգարանների, պատկերասրահների և հրատարակչական կենտրոնների աջակցությանը։
«Նոր սկիզբ» անվանումը ստացած փաթեթով արվեստի ոլորտում հարկերի՝ 19 տոկոսից 16 տոկոսի իջեցում է նախատեսվում։
Գերմանիայի մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսը հայտարարել է, որ իրենց համար Գերմանիայի մշակութային ենթակառուցվածքների պահպանումն ու պաշտպանությունը ողջ երկրում արվեստագետների և ստեղծագործ մարդկանց համար նոր աշխատատեղերի ստեղծման բանալին է:
Փաթեթի մեծ մասը՝ 450 միլիոն եվրոն, ուղղված կլինի մշակութային հաստատությունների աջակցությանը, որոնք չեն ստանում պետական ֆինանսավորում, ներառյալ անկախ ձեռնարկությունները և մասնավոր գեղարվեստական կազմակերպությունները: Ենթադրվում է, որ դա կօգնի վերադարձնել աշխատանքի նրանց, որոնք ուղարկվել էին չվճարված արձակուրդի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա