Գևորգ Պետրոսյան. Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից
Սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որտեղ մի քանի ոստիկաններ դրսում դիմակ չկրելու համար քաղաքացուն պառկացնում են ասֆալտին, քաշքշում, չնայած այն բանին, որ քաղաքացին հայտարարում է՝ «թողեք, գալիս եմ»։
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու գրել.
«Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից։ Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող...
Ահա հետ(այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը:
Հալալ ա մեր կառավարության ղեկավարին:
Հա, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է...»։