Ծառուկյան. Պետք է վարկերի տոկոսների համաներում իրականացնել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրած քաղխորհուրդի նիստում հիշեցրեց, որ 2019-ին ներդրումները պակասել են 2.5 անգամ։ Պատճառը, ըստ նրա, իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են։
«Ներդրումները սիրում են քաղաքականապես կայուն երկրներ։ Ո՞ր փողատերը կգնա ներդրում կանի մի երկրում, որտեղ հայտարարում են փռեմ, ծեփեմ պոլին, պատին։ Փողատեր մարդը ներդրում է անում այն երկրում, որտեղ կա վստահություն, կայունություն, որտեղ արտոնություն են նրան տալիս»,-ասաց նա։
Ծառուկյանի խոսքով, այսօր ժողովրդի մեծ մասը գտնվում է վարկերի բեռի տակ, գյուղաբնակներն էլ ծայրահեղ աղքատության մեջ են, պետք է վարկերի տոկոսների համաներում իրականացվի։
«Մարդիկ վարկեր վերցնելով ոչ թե պետք է հայտնվեն ճահիճում, այլ պետք է կարողանան իրենց կյանքը բարելավել։ Բանկային համակարգը ստեղծված է ժողովրդի զարգացման, իրավիճակի բարելավման համար։ Էսօր նայում ենք բանկերի դեմ քաղաքացիները համաճարակի պայմաններում կանգնած են, դա լավ օրից չէ, մեկը տունն է կորցնում, մեկը՝ ուրիշ մի բան»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վարկերը մարդկանց տրվում են շատ բարձր տոկոսներով։
Գագիկ Ծառուկյանի խոսքով, երբ այս խնդիրները բարձրաձայնում են, իշխանություններն իրենց վիրավորում են՝ ամենագետ ձևանալով։
«Ուզում եմ հասկանալ, էդ ամենագետ ե՞րբ դարձան։ Նորից եմ ասում, բոլոր ոլորտներում ձախողել են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ նախագահ. Մենք երկիր ենք կորցնում, սկսում եմ քննարկումներ տարբեր ուժերի հետ
- Գագիկ Ծառուկյան. Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք, այն ձախողել է բոլոր ոլորտներում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին