«Հրապարակ». Սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին շարունակել է այնքան, մինչև Մարուքյանը դիմել է դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի իր աշխատասենյակում երեկ մի քանի ժամ քննիչները հարցաքննել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Նա մեզ ասաց, որ տևական ժամանակ է՝ ԼՀԿ գրասենյակ է զանգահարում մի անհայտ քաղաքացի, սպառնալիքներ հնչեցնում՝ պահանջելով, որ քննադատական ելույթներ չունենա:
Մարուքյանի բացատրական ջանքերն ապարդյուն են անցել, քաղաքացին շարունակել է այնքան, մինչև ԼՀԿ ղեկավարը դիմել է գլխավոր դատախազություն։ Այժմ քրեական գործ է հարուցվել՝ սպառնալիքի փաստով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում