Չի կարելի նման բաներ անել. Մարուքյանը՝ Փաշինյանին
«Երբ անձի դերը բարձրացվում է պետական ինստիտուտների դերի հաշվին, նվաստացվում են պետական ինստիտուտները»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին, որտեղ նա ներկայացնում է՝ ինչպես են մարդիկ խախտում պարետի սահմանած նորմերը։
Նրա խոսքով, այդ ինստիտուտների 80 օր չաշխատելուց հետո վարչապետի ֆեյսբուքյան հրապարակման արդյունքում բանկերում հերթերի հարցը կարգավորվեց։
«Բա ինստիտուտներն այդքան օր ի՞նչ էին անում, մարզպետներն ու մարզպետարանի աշխատողներն ի՞նչ բանի են, կարո՞ղ է իմանաք։ Եվ դրա արդյունքում է վարչապետը սկսել անձամբ զբաղվել այդ հարցով, և հենց այդ ընթացքում է սկսել նկարներ հրապարակել, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի իրավունքն ու անձնական տվյալները։ Մենք չենք կարող ասել՝ ժողովուրդ ջան, մենք մի ընտանիք ենք, ես այդ նկարները դնում եմ իմ ֆեյսբուքյան էջում, քանի որ դուք տեղ էիք գնում, տանեցիք չգիտեին՝ ուր եք գնում»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով, չի կարելի նման բաներ անել, ցանկացած ժողովրդավարական երկրում այդ հրապարակումներից հետո շատ մեծ ճգնաժամ կարող էր առաջանալ և մեծ պրոբլեմներ կունենար իշխանությունը.
«Իսկ ՀՀ-ում դրա արդյունքում որևէ բան չի լինելու։ Հիմա ինքն, օրինակ մի հրապարակում հեռացրել է, բայց բազմաթիվ նման հրապարակումներ են եղել մինչև այսօր, չէ՞։ Բայց այդ դեպքում էլ օգտատերերն այս սքրինշոթն են տարածում, թե չի կարելի նման բան անել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան