Scannews. Խուզարկություններ են իրականացվում Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում
Scannews.am-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրում է. «Այս պահին նոր խուզարկություններ են իրականացվում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում։
Մեր աղբյուրը հայտնեց, որ «Միհրան Պողոսյանի հանդեպ Հայաստանի գործող վարչապետի, բացառապես անձնական քինախնդրությամբ պայմանավորված, ոչ իրավաչափ գործողությունները շարունակվում են։ Երկու տարի շարունակվող անարդյունք «վենդետան» այժմ էլ ուղղվել է Պողոսյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Ակնհայտ տապալված շոուն հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանին։
Սակայն, արհեստական և արդարադատության հետ ոչ մի աղերս չունեցող այս և նախորդ բոլոր գործողությունները միանշանակ դատապարտված են ձախողման»։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան