Ռեստորանը վարչապետին հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Երևանյան ռեստորաններից մեկն ապատեղակատվություն է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած լուրը։
««Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում»,- գրել էր Նիկոել Փաշինյանն ու հրապարակել օգտատերերից մեկից ստացած ինֆորմացիան։
«Վիլլա» ռեստորանային համալիրի տնօրինությունն ի պատասխան, հորդորում է չտարածել նման ապատեղեկատվություն:
«Մեր համալիրը խստիվ պահպանում է Պարետի կողմից սահմանված բոլոր կանոնները, ոչ մի հարսանիք կամ այլ բազմամարդ հանդիսություն մեզ մոտ չի իրականացվում: Սիրով կընդունենք ցանկացած ստուգող խմբի՝ հավաստիանալու մեր հետևողականությանը և օրինապահ լինելուն:
Ձեր տեղադրած անանուն այս նամակը խեղաթյուրում է մեր կազմակերպության բարի համբավը»,-թե վարչապետի գրառման ներքո, թե ռեստորանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այս հաղորդագրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան